Հրատապ թեմա Հայաստանում
Աջակցում են չեխ մասնագետները

Նախարարի հետ նրանք քննարկեցին վերակառուցվող մասնաշենքի, ոսկրածուծի փոխպատվաստման ժամանակակից ծառայության ստեղծման և վերազինման հետ կապված առանձին հարցեր։
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի 2014թ. հունվարին Չեխիա կատարած պաշտոնական այցի ընթացքում Պրահայի Արյունաբանության և արյան փոխներարկման ինստիտուտի և Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի միջև ստորագրվեց համագործակցության Հուշագիր։ Այն կնպաստի Հայաստանում արյունաբանության և փոխներարկաբանության ոլորտների զարգացմանը, ինչպես նաև հնարավորություն կընձեռի մեր մասնագետների վերապատրաստման համար:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց Ռ.Հ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանի հրավերով Երևան այցելած Պրահայի Արյունաբանության և արյան փոխներարկման ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Պետր Ցետկովսկուն և նույն ինստիտուտի փոխպատվաստման բաժանմունքի ղեկավար դոկտոր Անտոնին Վիտեկին: Նրանք արդեն եղել էին Արյունաբանական մեր կենտրոնում, տեղում ծանոթացել ոլորտի զարգացման ծրագրերին։
Նախարարի հետ նրանք քննարկեցին վերակառուցվող մասնաշենքի, ոսկրածուծի փոխպատվաստման ժամանակակից ծառայության ստեղծման և վերազինման հետ կապված առանձին հարցեր։
Եվրոպայում լավագույն համարում ունեցող կլինիկայի չեխ մասնագետները պատրաստակամություն հայտնեցին համակողմանի աջակցություն ցուցաբերել Ռ.Հ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում փոխպատվաստման բաժամունքի գործարկմանը։ Պետր Ցետկովսկին միաժամանակ տեղեկացրեց, որ իրենց կլինիկայում կկազմակերպեն 10 բուժաշխատողի վերապատրաստումը:
Կարևորելով չեխ գործընկերների աջակցությունը, նախարարը հույս հայտնեց, որ նրանք կաջակցեն ներկայացված ծրագրի հստակեցման և շտկման հարցում:
Մեր մասնագետներին առաջարկեց մինչ Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում ժամանակակից չափորոշիչներին համապատասխան բաժանմունքի կազմակեպումը մանրամասն ուսումնասիրել փոխպատվաստման ծրագրի եվրոպական և մասնավորապես չեխական փորձը։ Միաժամանակ պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել հայ-չեխական փոխհամագործակցության շրջանակում նախատեսված ծրագրերին։
Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն